Մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր. Կարեն Կարապետյանը՝ Հենրիխ Մխիթարյանին

678 դիտում
Հրապարակվել է : 2017-May-25


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է "Մանչեսթեր Յունայթեդի" և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի եզրափակչում տարած հաղթանակի կապակցությամբ:

"Նպատակասլացության, աշխատասիրության և հայրենասիրության լավագույն օրինակ։

Շնորհավորում եմ Հենրիխ Մխիթաարյան ջան։ Երեկ երեկոյան մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր",- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ եզրափակչում "Մանչեսթեր Յունայթեդը" 2:0 հաշվով հաղթել է Ամստերդամի "Այաքսին": Գոլի հեղինակ են դարձել Պոլ Պոգբան և Հենրիխ Մխիթարյանը:

Նյութի աղբյուր՝ https://www.barometer.am/news/top-news/20170525/30267/