Ինչպե՞ս խուսափել /18+/ պարունակող տեսահոլովակներ ստանալուց և Ձեր անունից տարածվելուց. Հատուկ Hartak-ի համար՝ Խորհուրդներ ֆեյսբուքյան գիտակ՝ Արման Թումասյանից

246 դիտում
Հրապարակվել է : 2017-May-26


Hartak.am-ը գրում է.

Հարգելի ընթերցող, ՛՛Հարթակին՛՛ բազմաթիվ զանգեր են գալիս. մեր ընթերցողները խնդրում են խորագիր բացել, որտեղ իրենք լուսաբանված կլինեն, թե ինչպես կարող են ֆեյսբուքում խուսափել այս, կամ այն ծագած խնդրից: Ուստի մենք որոշեցինք կապ հաստատել ֆեյսբուքյան գիտակ, ֆեյսբուքյան մի շարք էջերի և խմբերի սեփականտեր` Արման Թումասյանի հետ: Ի ուրախություն մեզ, Արման Թումասյանը հաճույքով համաձայնվեց պարբերաբար պատասխանել բոլոր ծագած հարցերին: Մենք խնդրեցին նրան առանձնացնել խնդիրները` ըստ հրատապաության: Եվ այսպես՝ Ձեզ ենք ներկայացնում հետևյալ խնդիրը, որն այսօրվա համար առանձնացրել է Արման Թումասյանը:

՛՛Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ ֆեյսբուքում տարածվում է 18 պլյուսին համարժեք վիրուսային տեսահոլովակներ: Դրանք տարածվում են հետևյալ կարգով : Նամակ է գալիս, ինչ որ մի անծանոթ օգտատերից , որտեղ խնդրվում է բացել այդ նամակը: Վիրուսային համակարգը աշխատոււմ է հետևյալ կերպ. Նամակը բացելուց հետո, Ձեր անունից սկսվում է տեղադրվել հայտարարություններ, նաև Ձեր անունից տարածվում են 18 պլյուս հոլովակները այն խմբերում, որտեղ Դուք խմբի անդամ եք, ինչպես նաև ինչքան ընկերներ ունեք ֆեյսբուքում իրենց չատերին : Խորհուրդ ենք տալիս ոչ մի դեպքում չպատասխանել անծանոթ նամակներին, առավելևս կատարել նրանց խնդրանքը: Իսկ նրանց ովքեր այունամենայնիվ դարձել են թիրախ՝ խորհուրդ ենք տալիս վերադառնալ այն մարդու էջը որից Դուք ստացել եք նամակը և հայտնել ֆեյսբուքին որ նա տարածում է 18 պլյուսին համարժեք սպամ նյութեր: Որից հետո ֆեյսբուքը կարձագանքի և Դուք կձերբազատվեք Ձեր անունից տարածված նյութերից: