11 զոհ. Մոսկայում այսօրվա փոթորիկը «ամենամահաբերն» է եղել վերջին 100 տարում

2186 դիտում
Հրապարակվել է : 2017-May-29

Մոսկվայում այսօրվա փոթորիկը «ամենամահաբերն» է եղել վերջին 100 տարվա ընթացքում: Դրա հետևանքով զոհվել է 11 մարդ:

Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ 1998 թվականի հունիսի 21-ի գիշերը Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած փոթորիկը խլել է 9 մարդու կյանք, վիրավորվել է 165 մարդ:

Մինչ այս` ուժգնությամբ նման փոթորիկ դիտարկվել է 1904 թվականին: Պաշտոնական տվյալներով՝ այն ժամանակ զոհվել է 9 մարդ:

Ինչպես հայտնել են լրատվամիջոցները՝ Մոսկվայում փոթորիկը մեկ ժամվա ընթացքում շրջել է 1000 ծառ: Մերձմոսկվայում զոհերի մեջ կան երեխաներ: Որոշ տվյալներով` մարդկանց բարձրացրել է օդ և նետել գետնին:




աղբյուրը՝ http://blognews.am/arm/news/466290/?l