«Ես բարձր եմ գնահատում առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի». Սոս Ջանիբեկյան

3194 : դիտում
Հրապարակվել է : 2018-May-05

Օրերս դերասան Սոս Ջանիբեկյանն իր ինստագրամի էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի լուսանկրը և կատարել է հետևյալ գրառումը.

Ես շարժմանը միացել եմ ամսի 19-ից , ակտիվացել և գնացել եմ հրապարակ այն օրը ,երբ Նիկոլին բռնեցին և տարան ։ Ամսի 19-ին Ես որոշեցի ժողովրդի կողքին լինել։ Ես երեկվանից լսում եմ այս մարդու հարցազրույցները և ելույթները։ Ես հիացած եմ նրա առաջադեմ մտածելակերպով Եվ կառուցողական գաղափարներով։



Նրա շարժման և գաղափարախոսության մեջ բացակայում է ատելությունը , խոսքը միայն խաղաղության և կառուցողականության մասին է։ Նա ձգտում է վերացնել առաջին հերթին, ներպետական խնդիրները , ներքին կեղտն ու կեղծիքը ,որից հետո բարձրաձայնել մեզնից անկախ 20 -ից ավել տարիների ընթացքում առաջացած խնդիրները և գործընկերության մտնոլորթում լուծում տալ դրանց։ «Փորեր մեծացնելու , քավոր սանիկ լինելու , պաշտոն շահարկելու փոխարեն , եկեք վերջապես գործ անենք եղբայրներ , ԵԿԵՔ ԳՈՐԾ ԱՆԵՆՔ »։ Կարճ ասած , ես Նիկոլից սա եմ հասկացել։

Ես բարձր եմ գնահատում առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործիչ տեսակը և հետո նոր նրա մարդ տեսակը ։

Այ հիմա վստահորեն կարող եմ ասել՝
ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵԼՈՒՑ ԲԱՑԻ ,ՆԱ Է ԻՄ ՎԱՐՉԱՊԵՏԸ։