«Պետք է լուծել Նիկոլի անվտանգության հարցը»․ Գուրգեն Եղիազարյան

6537 : դիտում
Հրապարակվել է : 2018-May-05

Hraparak.am-ն այսօր գրել էր. Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ուժեղացրել է իր անվտանգությունը, թիկնապահներով է շրջում, քանի որ իր ֆիզիկական անվտանգության հետ կապված մտավախություն ունի: Թիկնապահները նրան տրամադրել է Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը:


Մենք պարզեցինք, որ թիկնապահների հետ մեկտեղ զուգահեռ՝ ՊՊԾ-ն Փաշինյանին նաև հատուկ ամենագնացներ՝ ջիպեր է տրամադրել, որոնցով էլ նա շրջում է, մուտք գործում Ազգային ժողովի տարածք ու կայանում ԱԺ նախագահի մեքենաների համար հատկացված տարածքում: