Նիկոլ Փաշինյանի հերթական ռեկորդը

7555 : դիտում
Հրապարակվել է : 2018-May-06


Դեռևս մոտ 1 ամիս առաջ, երբ ներկայիս արդեն ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր առաջին քայլերն էր անում Գյումրիից, նրա ֆեյսբուքի պաշտոնական էջի հավանումների (լայքերի) թիվը մոտ 50.000 էր, իսկ հետևորդներինը՝ 60.000:




Ավելի քիչ, քան 1 ամսվա ընթացքում համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումների ու հետևորդների թիվն աճեց կայծակնային արագությամբ:

Այժմ Նիկոլ Փաշինյանի էջն ունի ավելի քան 270.000 հավանում և 315.000 հետևորդ և դրանց թիվն ամեն վայրկյան ավելանում է:


Թերևս Հայաստանում ոչ մի ֆեյբուքյան էջ նման կայծականային արագությամբ աճ չէր գրանցել մինչ այժմ: