Շուշան Պետրոսյանի դեմքը, երբ իմացավ, որ ՀՀԿ-ն սատարելու է Նիկոլ Փաշինյանին

2092 : դիտում
Հրապարակվել է : 2018-May-06

Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունը Հայաստանի խորհրդարանում կայանալիք վարչապետի ընտրություններում կսատարի պատգամավորների 1/3–ի առաջադրած թեկնածուին, հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Հայաստանը կունենա սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ։ ՀՀԿ–ն չի առաջադրի թեկնածություն։ ՀՀԿ–ն կսատարի պատգամավորների 1/3–ի կողմից առաջադրված թեկնածուին»,– ասաց նա լրագրողներին խմբակցության նիստից հետո։

Նա նշեց, որ խմբակցությունը կսատարի ցանկացած թեկնածուի, ում կառաջադրի պատգամավորների 1/3–ը։

Հայաստանը երեքշաբթի հատուկ նիստում չընտրեց հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում։ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 45 պատգամավոր անհրաժեշտ 53 ձայների դեպքում։