Արարատ Միրզոյանի ունեցվածքը, ըստ ներկայացրած հայտարարագրի

2073 : դիտում
Հրապարակվել է : 2018-May-06

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանի դրամական միջոցները, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացրած 2017թ. տարեկան գույքի ու եկամուտների հայտարարագրի, հարկային տարվա վերջում կազմել են 297 865 դրամ: Եկամտի չափը կազմել է 4 մլն 732,850 դրամ, որը ստացել է աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Արարատ Միրզոյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է երկու բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված:

Պատգամավորի հայտարարագրում նշված է, որ ունի մեկ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ KIA SORENTO 3.3 L մակնիշի: