«Պալիտբյուրոն չի, ոչ էլ Բրեժնևին ենք ընտրում ...». Շարմազանովը՝ վարչապետի ընտրության մասին

3139 : դիտում
Հրապարակվել է : 2018-May-06

«Խմբակցության հայտարարություն կա, որտեղ նշվում է՝ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ: Աջակցել նշանակում է, որ կապահովի, որպեսզի վարչապետի թեկնածուն ունենա 53 ձայն կամ միգուցե ավել, որպեսզի դառնա վարչապետ:



Արդյո՞ք սա նշանակում է, որ բոլորը պիտի միասնական կողմ քվեարկեն: Ես չեմ կարծում, որ այո, որովհետև պալիտբյուրոն չի, ոչ էլ Բրեժնևին ենք ընտրում, որ միաձայն ընտրենք: Սա իմ անձնական տեսակետն է, բայց, կարծում եմ, էականը նա է, որ չգնանք քաղաքական ճգնաժամի խորացմանը և առճակատմանը».- հայտնել է Շարմազանովը