«Աջից 10 հատ թշնամիա գալի, ձախից 10 հատ դուշմանա գալի...». Արման Սաղաթելյան VS Նիկոլ Փաշինյան

6220 : դիտում
Հրապարակվել է : 2018-May-06

Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում փոխզիջման տարբերակը քննարկելի է համարում միայն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման պատրաստակամությունից հետո:


Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ընթացող քննարկումների ժամանակ, պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանի այն հարցին, թե ինչպես է տեսնում փոխզիջում ասվածը, ինչ է հասկանում փոխզիջում ասելով, եթե մտադիր է ներկայացնել երկիրը բանակցային գործընթացում, Փաշինյանը նշեց, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից Ադրբեջանի հրաժարումը որևէ տեղ չի թողնում խոսելու որևէ փոխզիջման մասին: