Սկանդալային տեսանյութի պատճառով Ռուսաստանի հայերի միությունը դիմել է գլխավոր դատախազությանը

7781 : դիտում
Հրապարակվել է : 2018-May-06

Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչած այն արտահայտությունների կապակցությամբ, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։

Ռուսական Комсомольской Правдa ռադիոկայանի եթերում ռուս վերլուծաբանները խոսել են Հայաստանում ընթացող իրադարձությունների մասին: Ռադիոկայանի ուղիղ եթերում Միխայիլ Յուրևը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է երկու գունդ դեսանտ իջեցնի և Հայաստանը խեղդել արյան մեջ: