«Նիկոլի երգն արեց անկարելին, կարծում եմ՝ չարժե հեղինակային իրավունք փնտրել». Անահիտ Բախշյանը՝ Զարուհի Բաբայանին

1158 : դիտում
Հրապարակվել է : 2018-May-07


«Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն, անդրադառնալով երգչուհի Զարուհի Բաբայանի գրառմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Զարուհի ջան, ափսոս որ ձեր «Քայլ արա» երգն առաջին անգամ եմ լսում, գուցե լսել եմ, բայց չի տպավորվել, շատ սիրուն ուղերձներ կան երգում, ապրեք Դուք էլ, Ավետ Բարսեղյանն էլ, սակայն, իմ սիրելիներ, ցավոք, ի տարբերություն Նիկոլի երգի, ձերը չհասավ մերոնց ոչ սրտերին, ոչ գործողություն դարձավ։ Այնինչ Նիկոլի երգը արեց անկարելին ու անհավանականը, կարծում եմ այս տարբերությունն այնքան ակնհայտ է, որ չարժե հեղինակային իրավունք փնտրել; Անկախ ամեն ինչից, Ավետն ու Դուք շնորհալի եք»։