Ո՞վ էր իրականում Հանրապետության հրապարակում ելույթ ունեցող 9-ամյա փոքրիկը

3565 : դիտում
Հրապարակվել է : 2018-May-07

Այսօր հրապարակում երթի մեկնարկից հետո անսպասելի բեմ բարձրացավ մի փոքրիկ, ում ելույթը բուռն քննարկվեց համացանցում։ Boomnews.am պարզել է, թե ով էր իրականում ելույթ ունեցող փոքրիկը։



Երեխայի մասին մանրամասներ պարզելու համար մենք կապ հաստատեցինք երեխայի քրոջ՝ Էմմի Բարխուդարյանի հետ։

Էմմին պատմեց, որ եղբայրը՝ Մաքսը 9 տարեկան է։
Մաքսը սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանում։ Նա սիրում է պատմություն , հետաքրքրվում է քաղաքականությամբ , համաշխարհային պատմությամբ ... սիրում է խաղալ շախմատ ... նաև սիրում է ժողովրդական պարերը , իր համար յուրահատուկ է յարխուշտան ... իսկ մեկ ամիս է ինչ հետաքրքրված է դհոլով և հաճախում է խմբակ ..

Վաղուց է հետևում քաղաքականությանը , ոչ միայն Հայաստանի այլ նաև միջազգային ...

Հարցին թե Մաքսը նախապես պատրաստվել էր ելույթին թե չէ, Քույրիկը պատասխանեց։

-Ոչ , նա ելույթին չէր պատրաստվել , ուղղակի ամեն օր իր հուզմունքը և մտահոգությունը մեր հետ էր կիսվում , և կարծում եմ որ օր օրի զարգացող իրադարձությունները լցրեցին Մաքսի հոգին։ Եվ նա շատ խնդրեց մայրիկին որ իրեն տանի ցույցի որպեսզի նա ելույթ ունենա , որ նա ասելու բան ունի ...իսկ Ծնողներս վստահ լինելով որ Մաքսը խելացի երեխա է և ինտելեկտուալ չկոտրեցին եղբորս սիրտը , քանի որ վստահ էին որ Մաքսը գիտակ է խոսելու։

աղբյուրը՝ http://boomnews.am