Նիկոլ Փաշինյանի և Պուտինի սպասված հանդիպում կկայանա ՌԴ Սոչի քաղաքում

1006 : դիտում
Հրապարակվել է : 2018-May-07

Կրեմլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի հեղափոխական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կազմակերպման համար: Հանդիպման նախապատրաստման մասին իր Тelegram-ալիքում հայտնել է «Эхо Москвы» ռադիոկայանի խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

Նա նշել է, որ Պուտինի ու Փաշինյանի հանդիպումն ամենայն հավանականությամբ կկայանա մոտ մեկ շաբաթից՝ մայիսի 14-ին, ՌԴ Սոչի քաղաքում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրվելուց հետո: