Մի խոսքով, արջի ծառայություն եք մատուցում Նիկոլին

923 : դիտում
Հրապարակվել է : 2018-May-07

Առաջին փոխվարչապետի պաշտոնը ՀՀԿ-ականների կողմից արհեստականորեն ստեղծված պաշտոն էր` Կարեն Կարապետյանի հագով մի պաշտոն ստեղծելու ու իրան նվեր տալու համար։ Ի դեպ անգամ Սահմանադրությամբ «առաջին փոխվարչապետ» պաշտոն չկա, քանի որ էն ժամանակ դրա անհրաժեշտությունը չկար։

Հիմա օրական մեկի անունը որպես Նիկոլի կառավարության «առաջին փոխվարչապետի» թեկնածու շրջանառելով չեք հանրապետականացնո՞ւմ նոր, թեկուզ ժամանակավոր կառավարությունը։ Բա ինչ եք անում։ Մի խոսքով արջի ծառայություն եք մատուցուն Նիկոլին։

Էդ էլ թարգեք, թե չէ սենց որ գնա, ամեն ինչ քայլ առ քայլ փչացնելու եք։ ՀՀԿ-ականների գծած դիզայնը ամբողջությամբ պիտի փոխվի, սկսած գործող Սահմանադրությունից։

Վլադ Հովհաննիսյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք