«Հայաստան գալիս ենք, բայց համերգ չի լինելու: Չգիտեմ՝ ով է դա հորինել». Սերժ Թանկյան

765 : դիտում
Հրապարակվել է : 2018-May-07

Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down » խմբի մենակատար Սերժ Թանկյանը համերգ չի տալու Երեւանում: Այդ մասին Սերժ Թանկյանը գրել է ինստագրամի իր էջում: Այն պահից սկսած, ինչ հայտնի է դարձել, որ այսօր՝ մայիսի 7-ին, նա ժամանելու է Հայաստան, նրա երկրպագուների շրջանում խոսակցություններ են տարածվել, թե գուցե համերգ էլ ունենա:



«Հայաստան գալիս ենք, բայց համերգ չի լինելու: Չգիտեմ՝ ով է դա հորինել»,- գրել է նա եւ հրապարակել հետեւյալ լուսանկարը.

Սերժ Թանկյանի ինքնաթիռն այսօր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարելու ժամը 20:05-ի սահմաններում: