Արտաշ Ասատրյանը Լոս Անջելեսից ժամանել է Հայաստան` տոնելու վաղվա մեր հաղթանակը

12087 : դիտում
Հրապարակվել է : 2018-May-07

Իշխող Հանրապետական խմբակցությունը որոշել է «կողմ» քվեարկել այն թեկնածուի օգտին, ով կներկայացվի խորհրդարանի 1/3-րդի կողմից: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Հանրապետական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ներկայացնելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած նիստի արդյունքները։

Վերջինս հայտարարել է, որ Հանրապետականը սեփական թեկնածու չի առաջադրելու: «Մենք անուն չենք նշում, մենք կքվեարկենք «կողմ» այն թեկնածուի օգտին, ում կառաջադրի ԱԺ 1/3-րդը: Մայիսի 8-ին Հայաստանը կունենա վարչապետ»,- հայտարարել է Բաղդասարյանը: