​Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին

1396 : դիտում
Հրապարակվել է : 2018-Jul-18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին: «Ուրախ եմ, որ ավելի հաճախ եմ Ձեզ տեսնում Երևանում, վերջին երեք ամսում սա մեր երկրորդ հանդիպումն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այսուհետ Շավարշ Կարապետյանի կապը հայրենիքի հետ կլինի առավել ամուր: