Առյուծների համար օրը ադյունավեր կլինի. Օգոստոսի 6-ի աստղագուշակը

2330 : դիտում
Հրապարակվել է : 2018-Aug-06

Խոյ.- Այսօր ցանկալի չէ բարդ գործեր ձեռնարկելը: Սակայն, նաեւ չպետք է խուսափել գործնական հանդիպումներից եւ բանակցություններից: Որեւէ հակասություն կլուծվի, եթե շտապեք եւ կարգավորեք ստեղծված դրությունը: Մի մոռացեք հաշվի առնել շրջապատի մարդկանց կարծիքները, հատկապես, եթե նրանց հետ հարաբերությունները կարեւոր եք համարում:

Ցուլ.- Այժմ բարենպաստ ժամանակ է, որպեսզի ձեռնամուխ լինել սեփական պլանների եւ գաղափարների իրականացմանը: Միայն թե անտարբերություն չցուցաբերեք, այլապես լրջորեն կվնասեք շրջապատին: Զերծ մնացեք քննադատությունից եւ որեւէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տալուց:

Երկվորյակ.- Օրը կարող է տհաճ անակնկալներ մատուցել ձեզ՝ զգացական ոլորտում: Պետք է ձգտեք ավելի մեծ ուշադրություն եւ հոգածություն ցուցաբերել հարազատների հանդեպ: Այժմ դուք կարող եք ակամա վիրավորել նրանց կամ վնասել նրանց շահերը: Եթե նման բան անեք, ապա հին հաշիվներ ու հարցեր մեջտեղ կգան:

Խեցգետին.- Այն գործերը, որ նախատեսել եք այսօր անել, հաջողությամբ կընթանան: Դուք կարող եք նույնիսկ մի քիչ ռիսկային գործերով զբաղվել, առանց վախենալու դրանց վատ հետեւանքների մասին: Սիրային հարաբերություններում առանձնակի փոփոխություններ չեն լինի: Միայն թե հարաբերություններ մի պարզեք անկարեւոր հարցերի պատճառով:

Առյուծ.- Այսօր արդյունավետ օր կլինի, թեեւ դուք ինքներդ հնարավոր է, որ զգաք չբավարարվածություն ձեր իսկ գրանցած հաջողություններից: Մի ստանձնեք ավելի պարտականություններ, քան կարող եք կատարել: Խուսափեք ավելորդ ծանրաբեռնվածությունից: Զբաղվեք այն ամենով, ինչը դյուրությամբ կկարողանաք կատարել:

Կույս.-.Նախքան ինչ որ բան անելը, սկսելը, նախ մտածեք եւ խորհրդակցեք ընտանիքի անդամների, կամ գործից հասկացող մարդկանց հետ: Այսօր դուք կլինեք եռանդով լի, իսկ թե եռանդը որքանով կկարողանաք օգտագործել գործնական արդյունքների հասնելու համար, կախված է միայն ձեզանից:

Կշեռք.- Օրը բարենպաստ է շատ առումներով: Եթե այս օրը ցանկանում եք անմոռաց դարձնել, ապա նախաձեռնությունը պետք է ձեր ձեռքը վերցնեք: Սկսվել է բարենպաստ ժամանակաշրջան ձեր կյանքում: Մի զրկեք ձեզ այն ամենից, ինչ երազել եք: Այժմ զբաղվեք ձեր կառուցվածքով եւ առողջությամբ:

Կարիճ.- Այսօր դուք կունենաք բավարար դիվանագիտական կարողություններ եւ հմտություններ՝ գտնելու ճիշտ բառեր զրուցակիցների հետ շփվելիս: Խուսափեք ղեկավարության հետ որեւէ շփումից, քանի որ նման շփումները որեւէ օգուտ չեն տալու: Զբաղվեք առողջացնող պրոցեդուրաներով:

Աղեղնավոր.- Այս օրը բարենպաստ է այն ամենի համար, ինչը կապված է սիրային հարաբերությունների հետ: Նրանք ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, շուրջբոլորը մի նայեք: Իսկ նրանք, ովքեր արդեն սիրում են եւ զբաղված սիրտ ունեն, կարող են հիանալի ժամանակ անցկացնել՝ շփվելով սիրելի մարդու հետ: Համատեղ հանգստի պլան մշակեք եւ անպայման կյանքի կոչեք:

Այծեղջյուր.- Օրը չի հիասթափեցնի ձեզ: Կարելի է համարձակորեն պլանավորել խոսակցություններ բարձրաստիճան մարդկանց հետ: Լիովին հավանական է, որ կարող եք նման կարգի խոսակցությունները անցկացնել բարձր մակարդակով եւ արդյունավետությամբ եւ մեծ օգուտ ստանալ: Ուշադրություն մի դարձրեք, եթե վիրավորական խոսքեր կասեն ձեզ:

Ջրհոս.- Որեւէ կտրուկ փոփոխություններ ձեր ճակատագրում տեղի չեն ունենա: Փորձեք խուսափել անհավասարակշիռ մարդկանց հետ շփվելուց, նաեւ խուսափեք ղեկավարության հետ հանդիպումներից: Ընտանիքի եւ հարազատների պաշտպանությունը կզգաք եւ կոգեւորվեք:

Ձուկ.- Այսօր լավ օր է կառուցողական քննարկումների, աշխատանքի հարցում հուսալի տեղեկատվական աղբյուրի հետ խոսելու համար: Փորձեք ամեն գնով հեռու մնալ վեճերից եւ հարաբերություններ պարզելուց: Հակասությունների դեպքում հաղթանակը ձերը չի լինի հաստատ: Հաճելի զբաղմունք գտեք օրվա համար: