Կարիճներին հագեցած օր է սպասվում. Սեպտեմբերի 1-ի աստղագուշակը

1035 : դիտում
Հրապարակվել է : 2018-Sep-01

Խոյ

Խոյերը ազատ կարող են նախաձեռնություն ցուցաբերել: Այս օրերին պարտադիր չէ ենթարկվել ստանդարտներին, կարելի է գործել յուօրինակ, միայն ձեզ հատուկ ոճով: Դա ձեզ վրա կգրավի նույնիսկ նրանց ուշադրությունը, ովքեր մինչև վերջերս ձեզ թերագնահատում էին: Հակառակ սեռի ներկայացուցիչների աչքերին բավականին գրավիչ կլինեք: Սիրելի անձնավորությունը ձեզ կհասկանա առանց ավելորդ խոսքերի, ի հայտ եկող զգացմունքները կլինեն անկեղծ և փոխադարձ:

Ցուլ

Ցուլերը ճիշտ կանեն հրաժարվել ձանձրալի պրակտիցիզմից: Այսօր կարելի է զբաղվել անսովոր առաջադրանքներով, որոնց լուծման համար անհրաժեշտ է համարձակություն, արագություն, հնարամտություն: Հարմար օր է ինտերիերի թարմացման, բիզնեսի կամ կենցաղային պայմանների արդիականացման համար: Ոչ ստանդարտ մտահղացումներում ձեզ սիրով կաջակցեն ընկերները և մտերիմները: Մի՛ վախեցեք ինքնաբուխ անսովոր փորձարկումից:

Երկվորյակ

Երկվորյակները կցանկանան օրն ակտիվ ռեժիմով անցկացնել: Կախված իրավիճակից՝ դա կարող է լինել ֆիզիկական ակտիվություն կամ ինտելեկտուալ վերելք: Լավ տրամադրությունը կավելացնի ձեր էներգիան, կօգնի չմտածել տհաճ բաների մասին: Հիանալի օր է ստեղծագործական աշխատանքի համար՝ հատկապես, եթե անհրաժեշտ է ավարտին հասցնել արդեն պատրաստի գաղափարը: Նախընտրելի է գործել ոչ թե միայնակ, այլ զույգով, թիմով:

Խեցգետին

Խեցգետինների մոտ այս օրն ավելացնում է նպատակասլացությունը, ինչպես նաև պարգևում է արագ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ էներգիա: Այսօր շատ կարևոր կլինի ճիշտ պահը բռնելու ունակությունը: Չարժե ավելորդ մտածել գլոբալ հարցերի մասին: Հնարավոր են չծրագրված հաջող գնումներ: Ակտիվ գործողությունները կարող են հավելյալ եկամուտ ապահովել: Ղեկավարությունը կգնահատի ձեր օպերատիվությունը:

Առյուծ

Առյուծների համար օրը կարող է ոչ միայն հաջող, այլև նշանակալի լինել: Եթե հաղթանակին մեկ քայլ է մնացել, այն արժե անել հենց այսօր: Գերազանց օր է նախաձեռնությունների համար: Էներգիան կարելի է ներդնել անձնական մտադրությունների իրականացման գործում: Ողջունվում է գործողությունների անսովոր ոճը: Լավատեսության հավելյալ աղբյուր կդառնա ընկերների օգնությունը: Սիրելի անձնավորությունն ամբողջությամբ ձեր կողմից կլինի:

Կույս

Կույսերն այսօր ներգրավված կլինեն ընկերների գործերում կամ զբաղված կլինեն ոչ ստանդարտ ստեղծագործական նախագծերով: Բացառված չէ, որ օրվա գլխավոր թեման լինի անձնական կյանքը: Ցանկացած դեպքում օգտակար կլինի ընկերասիրություն և անկեղծություն դրսևորել: Գործնական հարցերում չարժե թաքցնել ձեր իրական հետաքրքրությունները, իսկ սիրո մեջ՝ ձեր իսկական զգացմունքները: Ամաչկոտությունը և խորհրդավորությունը կգործեն ձեր դեմ:

Կշեռք

Կշեռքներին օրը լիքը լավ բաներ է խոստանում: Գերազանց կընթանա գործընկերային բիզնեսը, ստեղծագործական համագործակցությունը, կուրախացնեն սիրային կյանքի իրադարձությունները: Կարող եք անսպասելի նվեր ստանալ: Հաջող օր է ինքնագովազդի, համատեղ խաղերի և զվարճանքների, ժամադրության կամ նշանադրության համար: Ցանկալի է ոչ միայն վայելել պահի առավելությունները, այլև ինչ-որ բան նախաձեռնել ապագայի համար:

Կարիճ

Կարիճներին հագեցած օր է սպասվում: Լավ կլինի յուրացնել նոր տեխնոլոգիաներ, արդիականացնել աշխատասենյակը, հղկել ստեղծագործական կամ տեխնիկական վարպետությունը, պատրաստվել տոնի: Մարզիկների մոտ հաջող կանցնեն պարապմունքները: Հնարավոր է անհապաղ գործ, որը կփոխի օրվա ծրագրերը: Աճում են գործատուի ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու, գործընկերների հետ ընկերությունն ամրապնդելու հնարավորությունները:

Աղեղնավոր

Աղեղնավորների իմիջի օգտին այսօր աշխատում են նախկին ձեռքբերումները: Կարող են վերակենդանանալ երբեմնի զգացմունքները: Գործնական հարցերում պետք կգա հին ընկերների օգնությունը: Հաջողություն է խոստանում արտասահմանցիների հետ փոխգործակցությունը, լավ շփում կապահովեն ընդհանուր հետաքրքրությունները: Հիանալի օր է մարզիկների և մարզիչների, մենեջերների, ճանապարհորդների համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն ժամանակ հատկացնել ընտանիքին, կենցաղին, բնակարանային խնդիրներին, ինչպես նաև ստեղծագործության, անձնական կյանքի և բիզնեսի նրբություններին: Որքան յուրօրինակ լինի ձեր առաջադրանքը, այնքան ավելի շատ էներգիա կունենաք այն արագ լուծելու համար: Այսօր ամենահանգիստ օրը չէ: Ձեզ կարող է ինչ-որ բան գրգռել մտերիմների պահվածքում: Այսօր խորհուրդ չի տրվում զբաղվել երկար, աշխատատար առօրյա գործերով:

Ջրհոս

Լավ օր է ռոմանտիկ շփման համար, եթե զգացմունքները փոխադարձ են: Ջրհոսներին հաջողություն է խոստանում աշխատանքային, ստեղծագործական, մարզական համագործակցությունը: Ավելորդ չի լինի ընկերական հարաբերություններ պահպանել հարևանների, ուղեկիցների հետ: Հնարավոր է յուրօրինակ հայտնագործում, դեպքերի անսպասելի հաջող ընթացք: Հաճելի տպավորություններ կթողնեն կարճ հանդիպումները և ուղևորությունները:

Ձկներ

Ձկների մոտ հնարավոր են չծրագրված ծախսեր: Այսօր լավ կլինի ձեռք բերել նոր իրեր, հանգստի և առողջության վերականգնման համար մթերք, աշխատանքային գործիքներ: Հավելյալ ծախսեր կարող են պահանջել երեխաների կարիքները, տոնը կամ նվերը: Ազդեցիկ դեմքի հետ կարևոր հանդիպումն ավելի լավ է հետաձգել: Նրբությունների դետալային քննարկումը կարող է երկրորդ պլան մղվել անհապաղ գործի պատճառով: Կարող է նորից բացվել հավելյալ եկամտի աղբյուրը: