Ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը, քաղաքակիրթ դիսկուրսը շփոթել է քուչի լեզվի հետ

896 : դիտում
Հրապարակվել է : 2018-Sep-17

Այսօր ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին կանչեց հանրահավաքի՝ ասելով, թե եթե դուխ ունի, պետք է առանց Նիկոլ Փաշինյանի գա: Դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը սոցցանցի իր էջում գրել էր.

Մեր հերթական բազմամարդ հանրահավաքից հետո սոցցանցերն եմ ստուգում, ու, դու մի ասա, մարդ ա վատացել։

Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի շփման մշակույթի հետ խառնած անձանց, ովքեր խոսում են արժեքներից ու սկզբունքայնությունից, խնդրում եմ քնելուց առաջ վերհիշել իրենց քաղաքական հետագիծը։

Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական #իմքայլըդաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը։