ԲՀԿ-ի հասցեին արված վատ մեկնաբանության համար տուգանել քաղաքացիներին 20.000 դրամով

3665 : դիտում
Հրապարակվել է : 2018-Sep-28

Ֆեյսբուքյան օգտատերերից Տարոն Չայոյանն իր էջում գրել է.

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այլեւս հարցազրույց չի տալու:Պատճառն այն է, որ նրա խոսքով՝ կայքերն իրենց էջերում իր հարցազրույցների տակ վիրավորական մեկնաբանությունները չեն ջնջում:

Տեսնես ում կամ ինչի համար պետք է կայքերը հեռացնեն ԲՀԿ-ի հասցեին արված քաղաքացիների ազատ կամարտահայտումը (մեկնաբանությունները): Էս մարդիկ չեն հասկանում որ երկրում իրավիճակ է փոխվել, «ստացած» մանդատով, իշխանական դիրքով ու առավել ևս տնօրինած ֆինանսական միջոցներով հնարավոր չէ լռեցնել ու թույ չտալ ՀՀ հպարտ քաղաքացիների ազատ կամարտահայտումը:

Տենց լավ չի, ԱԺ-ում օրինագիծ առաջ քաշեք՝ ԲՀԿ-ի հասցեին արված յուրաքանչյուր վատ մեկնաբանության համար տուգանել քաղաքացիներին` ասենք 20.000 դրամով, իսկ վատ մեկնաբաությունները չհեռացրած լրատվական կայքերին զրկել գործունեությունից:

Սթափվե՛ք գժուկներ ))