Շրի Լանկայի բնակիչները կապել են հինգ մետրանոց կոկորդիլոսին և փոխանցել կառավարությանը

379 դիտում
Հրապարակվել է : 2017-Jun-07

Շրի Լանկայի Ակուրեսա քաղաքի բնակիչները կապել են մոտ հինգ մետր երկարություն ունեցող կոկորդիլոսին և փոխանցել նրան վայրի բնության պահպանության տեղական դեպարտամենտին: Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակվել է Hiru News պորտալի YouTube ալիքում:



Hiru News-ի հաղորդմամբ՝ գիշատիչին նկատել է գյուղերից մեկի բնակչուհին և համագյուղացիներին պատմել կենդանու մասին: