Գնդակը դիպել է երեխայի օրորոցին.Տավուշը գնդակոծվում է

561 դիտում
Հրապարակվել է : 2017-Jun-09

henaran.am-գրում է

«Այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող: Պետք է ոչնչացնենք թշնամու կրակակետերը: Նշանառության տակ ապրում ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը:



Բեգլարյանը հայտնեց, որ վերջին օրերին կրակոցները նպատակային են և գյուղերի ուղղությամբ:

«Մեր երեխան հրաշքով է փրկվել: Մեր տունը տուֆի քարերով պատված է, երկու տուֆի արանքով գնդակը եկել ու երկու տարեկան Հովհաննեսի օրորոցին է կպել: Պատկերացնում եք մեր վիճակը, մեր նյարդերը հո քարից չեն»,-նշեց Սամվել Բեգլարյանը:

Սամվել Բեգլարյանի խոսքով՝ նշանառության տակ են հիմնականում Բաղանիսը և Ոսկեպարը. «Ութը դիրքից մեր վրա կրակում են: Ժամանակին այդ դիրքերը մերն են եղել: Պետք է հետ բերենք մեր դիրքերը, որ հանգիստ ապրենք: Ես դիմում եմ պաշտպանության նախարարին՝ պարոն Սարգսյան թույլ տվեք մեր դիրքերը հետ վերցնենք, տղերքը պատրաստ են»,-եզրափակեց Սամվել Բեգլարյանը:

- See more at: http://henaran.am/291414.html#sthash.sYlKhdg8.dpuf