Տղամարդը ստիպել է կնոջը` իր հետ ապրել քարանձավում

1041 դիտում
Հրապարակվել է : 2017-Jun-09

Ամուսնական զույգը որոշել է անսովոր սեփականություն ձեռք բերել մի հրաշալի անկունում, որը ԱՄՆ Արիզոնա նահանգում է։



Բայց մեր պատմության մեջ մի հանգամանք կա։ Այդ տարածքն ապառաժոտ վայրում է, որը գործնականում բացառում է տան կառուցումը։

Մի օր Քեթին աղմուկ է լսում։

Հարևանն էր քարաժայռ պայթեցնում։ Այս դեպքը զույգին մղեց ռիսկային քայլի, ու նրանք այնուամենայինիվ որոշեցին տուն սարքել, բայց միայն՝ ժայռին։ Նրանք պայթյուն արեցին դատարկ քարայրում, որ մեծացնեն տարածքը։

Ճիշտ է, սկզբում կինը կասկածում էր՝ արդյոք կացարանը շատ տարօրինակ տեսք չի՞ ունենա, և այդ ամենն ինչպե՞ս կանդրադառնա առողջության վրա։

Բայց ինչպես պարզվեց, բոլոր կասկածներն իզուր էին։ Այս տան առաստաղն անհավատալիորեն բարձր է, բացի դրանից, նրանք հաջողեցրել են 3 ննջարան սարքել։


Ամբողջ կացարանը 230 քառակուսի մետր է, կա խոհանոց, ճաշասենյակ և երկհարկանի մահճակալ հյուրերի համար։ Ներսում աղբյուր կա, որից կարելի է համեղ ջուր խմել։ Քեթին ասում է, որ այլ տան կարիք չի զգում ու երբեք իր քարանձավն անգամ ամենաթանկ առանձնատան հետ չի փոխի։

աղբյուրը՝ http://bestinfo.am/archives/6593