Արցախում զոհված Վարդանը երաժիշտ էր, իսկ Վիգենը մեկ ամսից զորացրվելու էր

414 դիտում
Հրապարակվել է : 2017-Jun-17


Yerkir.am-ը գրում է.

Հայտնել էինք` երեկ ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Զոհված զինծառայողներից Արայիկ Մատինյանը Լոռու մարզի Շնող գյուղից էր:

Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը Yerkir.am-ին հայտնեց, որ Արայիկը սոցիալապես անապահով ընտանիքից էր: «Սոցիալապես անապահով ընտանիքի զավակ էր, ունի երկու անչափահաս եղբայր և իրենից մեծ քույր»,- հայնտեց գյուղապետը:

Լուսանկարները` զինծառայողների սոցցանցի էջերից

Վիգեն Պետրոսյան

Edit

Վարդան Սարգսյան

Արայիկ Մատինյան

ամբողջական հոդվածը՝ http://www.yerkir.am/news/view/131499.html