Եղանակը զգալի կտաքանա, ջերմաստիճանը կբարձրանա մինչև ...

355 դիտում
Հրապարակվել է : 2017-Jun-18

Shamshyan.com -ը գրում է

Վերջին երկու օրերին հանրապետության տարածքում ցուրտ ճակատի ներխուժման հետ պայմանավորված դիտվեց օդի ջերմաստիճանի զգալի նվազում: Հունիսի 18-ից սկսած մինչև հունիսի 20-ը Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 5-6 աստիճանով, հունիսի 19-20-ին հանրապետության ցածրադիր հատվածներում, հատկապես Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +33…+35 աստիճանի, որից հետո հիմնականում կմնա անփոփոխ:



Սակայն չնայած եղանակի տաքացմանը հունիսի 18-22-ին հատկապես հանրապետության հյուսիսային շրջաններում, մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում երեկոյան ժամերին կզարգանա ամպրոպային ամպամածություն, սպասվում են կարճատև անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 2025մ/վրկ:

Հայաստանի մյուս շրջաններում երեկոյան ժամերին կլինեն ամպրոպներ, իսկ անձրևները կկրեն զուտ երակային բնույթ, այսինքն բնակավայրերի մի մասում կլինեն անձրևներ իսկ մյուս մասում ոչ:

Երևանում նույնպես ամեն օր երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ամպրոպի ժամանակ քամու ուգնացում 15-20մ/վրկ:

աղբյուրը՝ http://shamshyan.com