Իրականում ինչեր են տեղի ունենում Իսրայելի կանանց բանտի պատերի ներսում

2282 դիտում
Հրապարակվել է : 2017-Jun-22



Իսրայելի Ռամլա քաղաքում գտնվում է «Նևե-Տիրցա» կանացի բանտը, որը տեղավորում է 18-70 տարեկան 200 բանտարկյալի:

Նրանք կազմում են Իսրայելի ընդհանուր մոտ 20-25 000 բանտարկյալների միայն փոքր մասը:

2011 թ.-ին լուսանկարիչ Թոմեր Իֆրահին բանտ այցելելու թույլտվություն ստացավ:



3 ամիս լուսանկարիչը շաբաթական գոնե մեկ օր անցկացնում էր կանացի բանտում, լսում էր պատժվածների պատմությունները:

«Բանտարկյալները տարբեր սոցիալական ծագում ունեն, հիմնականում պատկանում են անիրավ ազգային փոքրամասնություններին: Նրանք ստիպված են լինում ապրել կողք-կողքի նեղ խցերում: Կանանց մեծ մասը երկրորդ կամ երրորդ անգամ է դատապարված. նրանք չեն կարողանում դուրս գալ այդ փակ շրջանից». նշում է լուսանկարիչը