Հաշված րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել. աննախադեպ իրավիճակ Վանաձորի ծննդատանը

633 դիտում
Հրապարակվել է : 2017-Jun-22



Armlur.am-ը գրում է.
ArmLur.am-ի Վանաձորի թղթակիցը հաղորդում է, որ հունիսի 20-ին 18:20-ից մինչև հունիսի 21-ը ժամը 18:20-ը լույս աշխարհ է եկել 6 տղա և 6 աղջիկ: Նման դեպք Վանաձորի ծննդատանը վերջին 10 տարվա ընթացքում չէր գրանցվել: Ծննդատան տնօրեն Արամ Ավալյանի խոսքով՝ 12 երեխաներից 3-ը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով, մյուսները՝ բնական ճանապարհով:



Ծննդաբերություններից հետո մայրերից ոչ մեկի մոտ խնդիրներ չեն գրանցվել. կեսարյան հատումով ծննդաբերած մայրերը գտնվում են հետվիրահատական բաժանմունքում. նրանց և փոքրիկների վիճակը լավ է: Առաջինը լույս աշխարհ է եկել փոքրիկ Սոֆին: Նա ընտանիքի առաջնեկն է: 12 փոքրիկները մեկը մյուսից միջին հաշվով մեծ են 40 րոպեով: Բժիշկների խոսքով, եղել է նաև, որ փոքրիկները լույս աշխարհ են եկել 5-10 րոպե տարբերությամբ: Արտակարգ աշխատանքային օրն ամփոփել է փոքրիկ Լիաննան: Նա տան երկրորդ երեխան է:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: