Խորհրդարանի կին պատգամավորը օրինագիծ ներկայացնելու ժամանակ կրծքով կերակրել է իր փոքրիկին

1106 դիտում
Հրապարակվել է : 2017-Jun-22

Լարիսա Ուոթերսն Ավստրալիայի պատմության մեջ առաջին խորհրդարանականն է դարձել, որը դաշնային խորհրդարանում օրինագիծ ներկայացնելու ժամանակ կրծքով կերակրել է իր 3-ամսական դստերը։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Նրա ներկայացրած օրինագիծը վերաբերվել է առողջապահության ոլորտին։ Ներկայացումից զատ, նա ակտիվ մասնակցել է քննարկմանը։



Գործընկերները գնահատել են Ուոթերսի համարձակությունը։

Նախկինում կին օրենսդիրը դստերն իր հետ տարել է մի շարք հանդիպումների։

աղբյուրը՝ WorldNewsArm