Այսօր ապրիլյան պատերազմի հերոս` սերժանտ Վլադիմիր Մելքոնյանի ծննդյան օրն է

692 դիտում
Հրապարակվել է : 2017-Jun-23


Այսօր ապրիլյան պատերազմի հերոս սերժանտ Վլադիմիր Մելքոնյանի ծննդյան օրն է։

Ծնունդդ շնորհավոր, Հերոս !!!



Կռիվ արեց զինկոմիսարիատում, որ իրեն Արցախ տանեն. «Ես մամայի բալա չեմ...»

Մադաղիսում ծառայություն անցնող Վլադիմիրն ապրիլից մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թալիշ, ջոկի հրամանատար էր: Ապրիլի 1-ին Թալիշի թեժ մարտերի ժամանակ նա առաջին զոհերից է եղել: Ծանր վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում և հոսպիտալի ճանապարհին մահացել: Նրա զոհվելուց մի քանի ժամ անց հակառակորդը Թալիշը վերցրել է:

Վլադիմիրը մանկուց է հայրենասեր ու տարբերվող եղել, կարգապահ էր, կռվարար չէր: Ուզում էր նմանվել Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ հորը` Աշոտ Մելքոնյանին, ով նույնպես Արցախում է կռվել և Արիության մեդալակիր է:

ամբողջական հոդվածը՝ http://blognews.am/arm/news/471693/