ԹԵՍՏ. Նկարներում գտեք ընդհանրություն և արտահայտեք մեկ բառով

871 : դիտում
Հրապարակվել է : 2017-Sep-17

Մարդն աշխարհն ճանաչում է իմացության զգայական և տրամաբանական աստիճանների միջոցով։Զգայական իմացությունը, որը հաճախ անվանվում է նաև կենդանի հայեցողություն, իրականացվում է զգայարանների օգնությամբ։

Զգայական իմացությունը իրոք պատկերացում է տալիս իրերի, երևույթների արտաքին կողմի, այսինքն՝ այն մասին, ինչ աչքի է ընկնում, ինչ երևում է, և եթե դրանով ղեկավարվենք, մենք երբեմն, գուցե և շատ հաճախ, կնկնենք մոլորությունների, պատրանքների, թյուրիմացությունների մեջ։

Սակայն վերջիններս ուղղվում են, ճշտվում, ճշգրտվում տրամաբանական իմացության շնորհիվ։Տրամաբանական իմացությունը իմացության բարձրագույն ձև է, որն իրականանում է մտքի ձևերի՝ հասկացության,դատողության,մտահանգման միջոցով, դրանցից կազմված վարկածների պրոբլեմների, տեսությունների եղանակով։


Զգայական և տրամաբանական իմացությունները սերտաճած են։Մարդու զգայարանների միջոցով ստացված տվյալներն իմացության հիմքն են, դրանց շնորհիվ է, որ կենսականորեն սնվում է տրամաբանական իմացությունը։