Ահա թե ինչպիսին են այսօր հայտնի սիամական երկվորյակները, որոնց 10 տարի առաջ բաժանեցին

8540 դիտում
Հրապարակվել է : 2017-May-08



Իզաբել և Էբբի Կառլսոն երկվորյակներին առաջին անգամ տեսնելիս հաստատ չես մտածի, որ նրանց մեջ ինչ-որ անսովոր բան կա:

Բանն այն է, որ 10-ամյա աղջիկները սիամական երկվորյակներ են:

Իզաբելի սրտի մեծ մասն Էբբիի կրծքավանդակում էր:

Աղջիկների մնացած օրգանները խառնված էին երկու աղջիկների միջև:

10 տարի առաջ Մայոյի կլինիկայի բժիշկները հատուկ ուսուցում անցան անհավանական բարդ վիրահատությունն անելու համար:

Նրանք պատրաստվում էին բաժանել սիամական երկվորյակներին:

2006 թ. մայիսի 12-ին 17 վիրաբույժները վիրահատություն արեցին, որը 12 ժամ տևեց: ղջիկներից ընդամենը 2 շաբաթ պահանջվեց վերականգնման համար:

10 տարի անց աղջիկները մեծացել են, քայլում են, մարմնամարզությամբ են զբաղվում, սովորական հագուստ են հագնում, աշխարհին լավատեսորեն են նայում:

Աղջիկները շատ են ծիծաղում, սիրում են սովորել: Ամենագլխավորը՝ նրանք լիովին առողջ են:

Իզաբելը և Էբբին հասարակական վայրերում իրար ձեռք բռնելու սովորություն ունեն:

աղբյուրը՝ http://blognews.am/arm/news/461082/