Ինդոնեզիայում հայտնաբերել են 15 մետրանոց առեղծվածային էակ

1952 դիտում
Հրապարակվել է : 2017-May-12


Ինդոնեզիայի հյուսիսային հատվածի հեռավոր ափերից մեկի մոտ հայտնաբերվել է առեղծվածային էակ, որն ունի մոտ 15 մ երկարություն և մի քանի մետր լայնություն:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, ջրային կենդանուն առաջինը հայտնաբերել է տեղի բնակիչ Ասրուլ Տուանակոտան, որը մտածել է, թե դա ջրի երես ելած խորտակված նավ է:


Երեսունյոթամյա տղամարդն իր տեսածի մասին պատմել է համագյուղացիներին, որոնք, հետաքրքրասիրությունից դրդված, շտապել են լողափ:Նրանց կարծիքով` սա կարող է լինել ահռելի կաղամար, կամ կետի մնացորդներ:

Բնակիչները դիմել են տեղի իշխանություններին՝ խնդրելով լողափից հեռացնել անհայտ կենդանու նեխած մնացորդները:



աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2017/05/12/mysterious-c...